Daily Archives: November 6, 2022

խնդիրներ

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Գետակն ուրախ վազող ջրերով է։

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին թեքվել է գետակի վրա ու նայում է լուռ , գլուխը կախ վազող ջրերին, որոնք պատմում են, թե ինչպես են է աշխարհում ամեն բան գալիս ու գնում, ոչինչ հավետ չէ։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Ջրերը խորհրդանշում են անցնող կյանքը և արագ շտապող ժամանակը։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղծությունը վազող ջրերի ու ուռենու մասին է, որոնք խորհրդանշում են անցնող ժամանակը։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։ Ջրերը ուրախ են, իսկ ուռենին իր երազում մի աշխարհ է ընկել ոորտեղ նայում է, թե ինչպես են ջրերը գնում ու գալիս և լաց է լինում։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։ Բանաստեղծությունը հետաքրքիր է, կարճ, բայց իմաստով լի ու տխուր։



ամաթեմատիկա

առաջադրանք 186 Գրիր այն թվերը, որոնց տարբերությունը 450 է,իսկ գումարը 12500

լուծում 12500-450=12050 12050:2=6025+450=6475

պատ՝ 6025, 6475

առաջադրանք 188 2 պարկերից առաջինում կար 24 կգ ալյուր։երբ վաճառողը այդ պարկից 4 կգ լցրեց երկրորդի մեջ ապա պարկերում ալյուրի հավասարվեցին։ Որքան այլուր կար երկրորդ պարկում

լուծում 24-4=20 20-4=16

պատ 16 կգ