Monthly Archives: September 2022

русский язык

8. Вставьте вместо точек союзы и или а:

Это школа, а это университет.

Это ученик, а это студент.

Это врач, а это врач.

Это класс, и это класс.

Это парк, а это сад.

Это журнал, и книга.



«Три товарища»

Витя потерял завтрак. На большой перемене все ребята завтракали, а Витя стоял в сторонке.

– Почему ты нe ешь? – спросил его Коля.

– Завтрак потерял…

– Плохо, – сказал Коля, откусывая большой кусок белого хлеба. – До обеда далеко ещё!

– А ты где его потерял? – спросил Коля.

– Не знаю… – тихо сказал Витя и отвернулся.

– Ты, наверно, в кармане нёс, а надо в сумку класть, – сказал Коля.

А Володя ничего не спросил. Он подошёл к Вите, разломил пополам кусок хлеба с маслом и протянул товарищу:

– Бери, ешь. 



մաթեմատիկա 21.09.2022

Հաշվիր արտահայտուցյան աժեքը a = 3200

3200+3208-3200=3208

3200:40×64=5120

Սոնան մեկ շաբաթում առաջին երեք օրում կարդաց օրական 12 էջ, կիրակի օրը 14 էջ, իսկ մնացած օրերին 10-ական էջ, և մեկ շաբաթում ավարտեց ընթերցել <<Հեքաթների ընտրանի>> գիրքը։Քանի էջից է կազմված այդ գիրքը։

լուծում 12×3=36 36+14=50 50+30=80

պատ՝ 80 էջ

Արան ունի 780 դրամ իսկ Հայկը Արայից 140 դամով պակաս։ Իսկ Կարենը ունի այնքան, որքան Հայկն ու Արան միասին։ Կարող են նրանք միասին գնել <<հայաստանի հրաշալիքների>> գիրքը, որը արժե 2400 դրամ։

լուծում 780-140=640 780+640=1420 1420+780+640=2840-2400

պատ՝ կարող են գնել



վիլյամ սարոյան <>

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները: Ոչ-այո, տաք-սառը, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր, բարձր-ցածր, ճիշտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ:
  1. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ: Աշխարհի ամենակարևոր բառը ես բառն է որովհետև աշխարհում ամենակարևորը մարդիկ են։
  2. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Կլոր զգալ ստիպում էր ոչ բառը, քանի որ մարդիկ հոգնել էին ես բառից։
  3. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Իմ կարցիքով առաջին բառերն են՝ մայրիկ, ջոըր, հայրիկ, տուր բառերը։
  4. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ Նրաք այնքան են ասել ես, որ արդեն լացելով էին ասում։
  5. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին: Հարցեր չունեմ։
  6. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Երբ աշխարհում հայտնվեցին շատ բառեր։
  7.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։ Շատ հետաքրքիր ու սիրուն աշխարհ է։



մաթեմատիկա 19․09․2022

քառակուսու պարագիծ՝ 6+6+6+6=24 սմ

քառակուսու մակերես՝ 6×6=36 սմ

ուղղանկայն պարագիծ՝ 7+7+3+3=20սմ

ուղանկյան մակերես 3×7=21սմ

եռանկյան պարագիծ՝ 5+7+6=18սմ

բեկյալի պարագիծ 5+7+3+3+2+2



Ազգային պարերգեր

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:


Դու պզդիկիս բարով մեծնաս,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:


Խորոտիկ նոր հարս դառնաս,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:


Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Լորիկ

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Խորոտ էր, կոլոտ էր

1. Խորոտ էր, կոլոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

2. Իմ խորոտ, իմ սիրուն,

Հազար էրնեկ քո տիրուն: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

3. Ալամ աշխարհ վկա,

Քեզեն լավը չի ճարվի: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

4. Յարիս դրի ճամփան,

Ափսո՜ս, չասի իրան բան: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

5. Հենց ծագի արևը,

Քեզի ղրկեմ բարևը: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

6. Իմանամ՝ իմ յարն ես,

Առնեմ, ելնեմ վերևը: — 2 անգամ

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր: — 2 անգամ

Ախչի, անունդ Արմիկ,

Խալըդ՝ սև, թուշըդ՝ կարմիր: — 2 անգամ



մաթեմատիկա

47հաշվիր

բ}8592-725+96542-7205=97204

5100:6×40:200=170

33600:60:70×22=176

48 արտայտիր ա} միլիմետրներով բ}սատիմետրերով

5սմ-50մմ 5մ-500 սմ

7մ-7000մմ 35դմ-350սմ

5սմ 6մմ-56մմ 25մ 7սմ-2507սմ

5մ 55սմ 6մմ-5556մմ 4մ 5դմ 6սմ-456սմ

գ} դեցիմետերով դ} մետրերով

5կմ-50000դմ 5կմ-5000մ

7մ-70դմ 23կմ 235մ-23235մ

5կմ 2մ-50020դմ 318կմ 16մ-318016 մ

4կմ 6մ 7դմ-40067 400կմ 4մ-4000004մ



Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:



Առաչադրաք

Գրի՛ր մեկ բառով։

մարդ, որը լողում է լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում հեձանավորդ

մարդ, որը մեքենա է վարում վարորդ

մարդ, որը ճամփա է գնում ճփորդող

մարդ, որն առաջնորդում է առաջնորդ

մարդ, որը որս է անում որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում գնորդ

2. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս դելֆինների հետաքրքիր սովորության մասին։

Կան բազմաթիվ պատմություններ այն Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։

Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։

Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։

Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

3.Իմաստով մոտ բառերը գրի՛ր իրար դիմաց։         

ճախրել           թռչել

սանդուղք        ձի նժույգ

մարտ               աստիճան սանդուղք 

մրրիկ               փոթորիկ

զվարթ              սառը պաղ   

նժույգ               ձի

պաղ                 սառը

մեղմ          հանդարտ      

գագաթ կատար 

պատերազմ մարտ

4. Բառարանից օգտվելով, գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Դուրեկան հաճելի

հարուստ շատ փող ունեցուղ

ծառա սպասարկող

hայտնի ականավոր

աջակցել մասնաքցել

աղքատ փող չունեցող



մաթեմատիկաճժ 14.09.2022

Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20կմ ճանապարհ որը 5 անգամ քիչ է եկրորդ օրվա անցած

ճանապահից։ Որքան ճանապարհ սբոսաշրջիկները այն երկու օրում։

լուծում

20×5=100

100+20=120

Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է
լցվել 1450 լ ջուր իսկ երկրորդով 2 անգամ քիչ։
Որքան ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում
երկու ծորակներով միաժամանակ
1450:2=725

պատ 120կմ

1450+725=2170

պատ2170



Next page →
← Previous page