Daily Archives: May 10, 2023

Մայրենիի ելքի ստուգատես։ 4-րդ դասաարան

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրած

«Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված:  Եվորոշեի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշենիր են պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»

<<Այս տարվա իմ ձեռք բերումները>>

Ես Մարկ Բաղդասարյան եմ։Ես տաս տարեկան եմ, սովորում եմ <<Մխիրթար Սեբաստացի>> կրթահմալիրի Հարվային դպրոցում։ Ես այս տարի սովորել եմ ավելի լավ կարդալ, լավ գրել, քան անցյալ տարի։ Ես այս տարի ավելի լավ ֆուտբոլ եմ սկսել խաղալ։ Այս տարի ես ավելի լավ մաթեմատիկա եմ սովորել, ես այս տարի սովորեցի ինչ է բայ, գոյական, ածականեր։ Սովորել եմ արծաթի հետ աշխատել, սովորել եմ մաթեմատիկայից կոտորակներ։

  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

<<Հետաքրքր ռոբոտ>>

Կար մի տղա, նա ուներ մի ռոբոտ։ Նրա ռոբոտը կարողանում էր խոսալ, դառնալ տարբեր իրեր, կարողանում էր պատրաստել իր ձերքերի մեջ տարբեր ուտելիքներ։ Այդ ռոբոտը միշտ զարմանում էր տղայի ցանկացած բաների վրա, որովհետև տղան միշտ ցանկանում էր ռոբոտից ջուր կամ գիրք բերի կամ ինչ-որ այդպիսի հեշտ բաներ։ Նա միշտ մայրիկից էր խնդրում ուտելիք, իսկ ռոբոտի սարքածը ապուրները վախենում էր ուտել, բայց մի օր տղայի։ Մայրիկը գնացել էր տեղ և տղան մնացել էր ռոբոտի հետ տղան շատ էր ուզում հաց ուտել բայց տանը բան չկար, որ տղան հաց ուտեր։ Մայրիկը մոռացել էր հաց պատրաստել և թողնել ապուր, տղան իր համարձակությունը հավաքեց և խնդրեց ռոբոտին համեղ ապուր պատրաստել։Ռոբոտը ուզում էր այնպիսի ապուր պատրաստել, որ միշտ ռոբոտի ապուրները ուտեր։ Ռոբոտը գնաց խոանոց, վերցրեց մի կաթսա, մեջը լցրեց ջուր և բրիձ, լցրեց ջրի մեջ, հետո էլ գազարը կտրտեց, պղբեղն էլ կտրտեց ու լցրեծ ջրի մեջ ։Մինչև լինում էր ապուրը, ռոբոտը տղայի համար սկսեց պատրաստել մրգային հյութ։Նա սկսեց կտրտել նարիջը, հետո ելակը, բանանը, կիվին։ Հյութաքամիչի մեջ լցրեց մրգերը և վրան կաթ, որ խառնվեր։ Նա վերցրեց և՛ ապուրը, և՛ հյութը։ Տարավ տղայի մոտ, տղան համտեսեց և նրա համար ռոբոտը դարձավ ամենալավ խոհարարը։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/
  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/



մայրենի

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեքմետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալիորսորդ է։ Վազում է արագ և կարող է երկարհետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբհարձակվում է թաքստոցից․ շերտավորգունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ ևնույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում էհիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։ 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսնուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
• լեռներում,• անտառներում, • անապատներում,• լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.
• 500 կգ,• 1 տոննա,• 250 կգ,• 300 կգ:

    3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որսանելիս.
• թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,• չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: 

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
• Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։• Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։• Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։• Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։ 

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

ինչ են ուտում վագռներ երբ վորսի են և երբ վորսի չեն

      7․ Գրի´ր հետևյալ բառերի հականիշները. 

Արագ-դանդաղ

Երկար-կարճ

Քիչ-շատ

Հիվանդ-արողջ

       8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական

  երեք հարյուր

        9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր հատկանիշ ցույց տվող երկու բառ։
                
          ինչպիսին է վագրը-վաղենալու

ինչպիսին է վագրը-սիրուն

       10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս. 
1. թիվ,2. առարկա,3. գործողություն,4. հատկանիշ: