հետազոտություն գրքերի մասին

տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։ Գիրքը և՛ դյուրակիր նյութական առարկա է, և՛ աննյութեղենի կամ մտավորի մարմնավորումը, որի նյութական արտահայտությունը գրավոր նշաններն են, ибацца տողերը կամ էլ երկչափ զանազան միջոցներ։

Գիրքը՝ որպես նյութական առարկա, ուղղանկյուն էջերի (պատրաստված պապիրուսիցմագաղաթիցմոմաթղթից կամ թղթից) ամբողջություն է՝ ամրացված, կարված կամ այլ եղանակով միացրած, իսկ հետո կապված ավելի ամուր, հարաբերականորեն ոչ այնքան ճկուն պաշտպանիչ շերտի ճկուն կռնակին[1]։ Այս բոլոր գործողությունների համար կա հատուկ տերմին՝ ձեռագիրը։ Ձեռագիր գրավոր ստեղծագործությունների կամ հիշատակարանների ձևավորման պատմության մեջ ձեռագիրը անմիջականորեն հաջորդում է մագաղաթին։ Ձեռագրի եզակի միավորը կոչվում է թերթ, իսկ թերթի յուրաքանչյուր կողմը՝ էջ։

Ի սկզբանե գիրքն ընկալվել է որպես մտավոր գործունեության արդյունք, մեծածավալ երկ, որի ստեղծումը պահանջում է ժամանակի զգալի ներդրում և նույնքան էլ (թեպետ ոչ այնքան մեծ) ժամանակ ընթերցելու համար։ Գիրքն այս առումով ընկալելի է նեղ և լայն իմաստներով. նեղ իմաստով գիրքը մեծածավալ ստեղծագործության լիարժեք բաժինը կամ մասն է. այս իմաստով այն կիրառվել է անտիկ ժամանակներում, երբ երկար երկերը պետք է գրվեին մի քանի մագաղաթների վրա, իսկ յուրաքանչյուր մագաղաթ պետք է նույնականացվեր այն գրքի հետ, որի մասն է այն կազմում։ Այսպես, օրինակ, Արիստոտելի «Ֆիզիկան», ինչպես Աստվածաշունչը, բաղկացած է մի քանի տարբեր գրքերից։ Լայն իմաստով գիրքը ստեղծագործական ամբողջությունն է այնպիսի մասերի, որոնք կոչվում են գրքեր, գլուխներ,և դիտվում են որպես ընդհանուրի բաղկացուցիչ մասեր։

Նյութեղեն գրքի մտավոր բաղադրիչը, սակայն, չի ենթադրում, որ գիրքը պարտադիր գրավոր ստեղծագործություն պիտի պարունակի գիրք համարվելու համար։ Այն կարող է ներառել նկարներ, փորագրանկարներ կամ լուսանկարներ, կամ էլ խաչբառեր ու նկարազարդման այլ տարրեր։ Գիրքը՝ որպես նյութական առարկա, կարող է պարունակել դատարկ էջեր, տողեր նշումներ կատարելու համար, կարող է լինել օրագիր, հաշվառման գիրք, ինքնագրերի գիրք, նշումների գիրք։ Մի շարք գրքեր պատրաստվում են բավականին հաստ և ամրակազմ էջերով, որպեսզի չպատռվեն. այդպիսի էջեր կարող է ունենալ լուսանկարների ալբոմը։ Գրքերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (e-book) և այլ ֆորմատներով։

Ակադեմիական ընկալումների համաձայն՝ մենագրությունը մասնագետի ակադեմիական աշխատանքն է, այլ ոչ թե տեղեկատու աշխատանք որևէ գիտական թեմայի շուրջ, թեպետ գրադարանագիտության մեջ և ինֆորմատիկայում մենագրություն նշանակում է ոչ պարբերական հրատարակություն՝ ավարտված մեկ գրքով կամ ավարտուն թվաքանակի գրքերով (անգամ Պրուստի՝ յոթ գրքից բաղկացած «Կորուսյալ ժամանակի որոնումներում» շարքը)՝ ի հակադրություն պարբերական հրատարակությունների, ինչպիսիք են ամսագիրը, հանդեսը կամ թերթը։ Անհագ ընթերցողին կամ գրքերի կոլեկցիոներին ասում են գրքասեր կամ գրքամոլ։ Խանութը, որտեղից գնում են գրքեր, կոչվում է գրախանութ կամ գրատուն, թեպետ գրքերը վաճառվում են նաև զանազան այլ վայրերում։ Գրքեր կարելի է վերցնել նաև գրադարաններից։ Գուգլի տվյալների համաձայն՝ 2010 թվականի դրությամբ տարբեր վերնագրերով մոտ 130,000,000 գրքեր են հրատարակվել[2]։ Առավել զարգացած երկրներում էլեկտրոնային գրքերի լայն կիրառության արդյունքում տպագիր գրքերի վաճառքը նվազել է՝ չնայած էլեկտրոնային գրքերի[3] վաճառքը նվազեցանի 2015 թվականի առաջին կեսին[4]։

 

About Մարկ Բաղդասրայան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *